Մատչելի հղումներ

Պուտինի և Օբամայի միջև պահպանվում են տարաձայնությունները Սիրիայի հարցում


Պուտինի համաձայն, Սիրիայում իրականացված հարձակումը եղել է սադրանք, որը գործել են Սիրիայում արտերկրից աջակցություն ստացող ընդդիմության մարտիկները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ իր ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև դեռևս պահպանվում են տարաձայնությունները Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու հարցում:

Նախագահ Պուտինն ուրբաթ օրն անցկացված մամուլի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նախագահ Օբամայի հետ անցկացրել է 20 րոպե տևողությամբ քննարկում Սիրիայի և այլ հարցերի շուրջ Սանկտ Պետերբուրգում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում:

Ռուսաստանի նախագահի համաձայն, Սիրիայի կառավարության կողմից անցյալ ամիս քիմիական զենքի կիրառման մեղադրանքների հիման վրա օտարերկրյա պետությունների կողմից ռազմական որևէ հարված հասցնելը անօրինական կլինի:

Պուտինի համաձայն, Սիրիայում իրականացված հարձակումը եղել է սադրանք, որը գործել են Սիրիայում արտերկրից աջակցություն ստացող ընդդիմության մարտիկները:

Ռուսաստանի նախագահն ասել է, որ աշխարհի տերությունները նախօրեին մինչև ուշ գիշեր քննարկել են Սիրիայում չդադարող ճգնաժամը:

Նախագահ Պուտինը տեղեկացրել է, որ Սիրիայում ռազմական միջամտության դեմ են արտահայտվել Հնդկաստանի, Ինդոնեզիայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները:
XS
SM
MD
LG