Մատչելի հղումներ

Պուտինը սատարել է ԱԽՏՀ-ի գագաթաժողովին չմասնակցելու Օբամայի որոշումը


Ռուսաստանի նախագահի համաձայն, ԱՄՆ-ի կառավարության գործունեության դադարեցման հետ կապված իրավիճակն արդարացնում է այդ որոշումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, սատարել է Միացյալ Նահանգների իր գործընկեր Բարաք Օբամայի կողմից ասիական շրջագայությունը չեղյալ հայտարարելու մասին որոշումը՝ շեշտելով, որ ինքն էլ կդիմեր նման քայլի, եթե հանդիպեր ներքաղաքական նման խնդիրների:

«Տեսնում ենք, թե ինչ է այժմ տեղի ունենում Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանքում», - ասել է Պուտինը: - «Դա բավականին բարդ իրավիճակ է: Կարծում եմ՝ միանգամայն հիմնավորված է այն, որ ԱՄՆ-ի նախագահը չի ժամանել այստեղ: Եթե ես հայտնվեի իր դրության մեջ, ես էլ չէի գա, և, կարծում եմ, նման քայլի կդիմեր ցանկացած պետության ղեկավար», - ասել է Ռուսաստանի նախագահը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթվա վերջին չեղյալ էր հայտարարել իր ասիական շրջագայությունը՝ Միացյալ Նահանգների կառավարության գործունեության շարունակվող մասնակի դադարեցման պատճառով:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին ԱՄՆ-ի նախագահ Օբամային ներկայացնում է արտգործնախարար Ջոն Քերին:
XS
SM
MD
LG