Մատչելի հղումներ

Պուտինը նոր ծրագիր է մշակել Հյուսիսային Կովկասում ապստամբների դեմ պայքարելու համար


Պուտինը իշխանություններին հորդորել է մասնավոր ներդրումներ խրախուսել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճու հաստատելու մի նոր ծրագրի մասին։

Կիսլովոդսկում ունեցած իր ելույթում Պուտինը իշխանության տեղական մարմիններին հորդորել է մասնավոր ներդրումներ խրախուսել Հյուսիսային Կովկասում։ Նա ասել է, թե բոլոր ներդրողների հետ պետք է վարվել ինչպես ՛՛ընտանիքի անդամների՝՝ հետ։

Նա նաեւ կոչ է արել, որ տեղական մարմինները քայլերի դիմեն գործազրկությունը նվազեցնելու ուղղությամբ, դիտել տալով, որ այն բազմաթիվ երիտասարդների ապստամբական շարժումների միանալու մղում է։ Տարածաշրջանը քայքայվում է նաեւ համատարած կոռուպցիայից։

Գրեթե ամեն օր զոհեր պատճառող հարձակումներ են տեղի ունենում հիմնականում մահմեդականներով բնակեցված՝ Չեչնիայի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի հանրապետություններում։

Երկուշաբթի օրը Դաղստանում տեղի ունեցած դարանակալման մի գործողությունում զոհվել է մեկ ոստիկան եւ մեկ տեղաբնակ։

Մի այլ հարձակման հետեւանքով էլ մեկ այլ ոստիկան է զոհվել Խասավյուրտ քաղաքում։

XS
SM
MD
LG