Մատչելի հղումներ

Ըստ Պուտինի, Ղարաբաղյան խնդիրը պիտի լուծեն Հայաստանն ու Ադրբեջանը


՝՝Ռուասաստանն ու մյուս երկրները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, սակայն չպիտի փորձեն այս հարցում ստանձնել հակամարտության կողմերի դերը՛՛։ Այս մասին Ստամբուլում երեքշաբթի օրն անցկացված ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքերով, Ռուսաստանն ու գործընթացում ներգրավված մյուս երկրները պատրաստ են լիովին աջակցել, բայց չեն կարող փոխարինել Հայաստանին ու Ադրբեջանին։ ՝՝Եթե փորձենք ստանձնել նրանց պարտականությունները, նրանցից յուրաքանչյուրը կկարողանա գտնել սխալներ մեր քայլերում։ Այդ պատճառով ես չեմ ուզում, որ որեւէ կողմ հայտարարի, թե մենք ճնշումներ ենք բանեցնում նրանցից մեկի նկատմամբ՛՛, ասել է Պուտինը։

XS
SM
MD
LG