Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթողին


Նիկոլաս Մադուրոյի մրցակից Էնրիկե Կապրիլեսը սակայն վիճարկում է հաղթանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վենեսուելայում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Նիկոլաս Մադուրոյին, որի մրցակից Էնրիկե Կապրիլեսը սակայն վիճարկում է վերջինիս հաղթանակը:

«Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ Վենեսուելան կշարունակի ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և վերահաստատել է երկու պետությունների ժողովուրդների շահերից ելնող երկկողմանի և միջազգային հարցերի ամբողջ շրջանակի վերաբերյալ կառուցողական երկխոսություն անցկացնելու պատրաստակամությունը», - ասված է Կրեմլի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում:

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի պաշտոնավարման ընթացքում այս երկիրը Ռուսաստանի հետ ստորագրել է մի շարք խոշոր պայմանագրեր Ռուսաստանում արտադրված զենքի մատակարարման և նավթի հանքավայրերի շահագործման ուղղությամբ:

Ուգո Չավեսն անցյալ ամիս իր մահվանից առաջ հույս էր հայտնել, որ իր մահվանից հետո Վենեսուելան կգլխավորի Նիկոլաս Մադուրոն:
XS
SM
MD
LG