Մատչելի հղումներ

Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի կազմում Ղրիմն ընդունելու համաձայնագրի նախագիծը


Պուտինը, բացի այդ, տեղեկացրել է Դաշնությունների խորհուրդը, Պետդուման և Ռուսաստանի կառավարությանը Ռուսաստանի կազմում Ղրիմի Հանրապետությունն ընդունելու վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի կողմից ներկայացված առաջարկության մասին

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել Ռուսաստանի կազմում Ղրիմի Հանրապետությունն ընդունելու մասին համաձայնագրի նախագիծը:

«Նպատակահարմար համարել ամենաբարձր մակարդակի վրա այս հրամանագրով նախատեսված Համաձայնագրի ստորագրումը», - ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում:

Վլադիմիր Պուտինը, բացի այդ, տեղեկացրել է Դաշնությունների խորհուրդը, Պետդուման և Ռուսաստանի կառավարությանը Ռուսաստանի կազմում Ղրիմի Հանրապետությունն ընդունելու վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի կողմից ներկայացված առաջարկության մասին:

Ռուսաստանի Պետդուման այս ընթացքում ձայների 441՝ կողմ, 1՝ ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է հայտարարություն, որտեղ ողջունել է Ղրիմի բնակչության կամքի արտահայտումը կիրակի օրն անցկացված հանրաքվեի ընթացքում:

Հայտարարության մեջ ասված է, որ «Պետական Դուման իր որոշումներով և գործողություններով կնպաստի Ղրիմի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը և անցումային շրջանում այս տարածքի կայունությանը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրն անկախ պետություն է ճանաչել Ղրիմն այն բանից հետո, երբ Ուկրաինայի այս տարածաշրջանի ռուսաստանամետ առաջնորդներն անկախ պետություն են հռչակել այն և Ռուսաստանին միանալու դիմում են ներկայացրել՝ կիրակի օրն անցկացված վիճահարույց հանրաքվեի արդյունքներով:

Կրեմլի համացանցային կայքում հրապարակված՝ Ղրիմն անկախ պետություն ճանաչելու մասին Պուտինի հրամանագիրն ըստ էության Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելուն ուղղված առաջին քայլն է:
XS
SM
MD
LG