Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ զինյալներն Ուկրաինայի բանակի ուղղաթիռ են տապալել


Ուղղաթիռը տապալվել է Սլավյանսկ քաղաքի մոտակայքում, որտեղ չեն դադարում կատաղի մարտերը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսաստանամետ զինյալների միջև

Ռուսաստանամետ զինյալների ուժերը հինգշաբթի օրը տապալել են Ուկրաինայի զինված ուժերի մի ուղղաթիռ Սլավյանսկ քաղաքի մոտակայքում, որտեղ չեն դադարում կատաղի մարտերը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսաստանամետ զինյալների միջև:

«Ասոշիեյթիդ Փրես» գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ուղղաթիռի տապալման վկա են դարձել գործակալության լրագրողները:

Ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, ուղղաթիռի անկման վայրում ինտենսիվ հրաձգություն է տեղի ունենում, քանի որ Ուկրաինայի ուժերը փորձում են հասնել դեպի տապալված ուղղաթիռը:
XS
SM
MD
LG