Մատչելի հղումներ

Մորսիի կողմնակիցներն ու ընդդիմախոսները զանգվածային ցույցեր են անցկացնում Կահիրեում


Եգիպտոսում զանգվածային ցույցերը վկայում են հասարակության մեջ առկա խորը բաժանվածության մասին

Եգիպտոսի զինված ուժերի կողմից պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսիի բազմաթիվ կողմնակիցներ զանգվածային ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ արձագանքելով «Մահմեդական եղբայրության» կոչերին:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կահիրեի կենտրոնում գտնվող մզկիթներից մեկի մոտ՝ վանկարկելով «Հայտնեք ճշմարտությունը» կարգախոսները և կոչ անելով վերադարձնել իշխանությունը Մորսիին:

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների համաձայն, երկրի զինված ուժերը դավաճանել են «օրինական կառավարությանը, ընտրություններին և երկրի ժողովրդի կամքին»:

Մորսիի ընդդիմախոսները նույնպես նախատեսում են զանգվածային ցույցեր են անցկացնում Կահիրեի Թահրիր հրապարակում:

«Մահմեդական եղբայրությունը» խոստացել է շարունակել բողոքի ցույցերն այնքան ժամանակ, մինչև Մորսիին չվերադարձվի իշխանությունը՝ ասելով, թե ժողովրդավարությունը Եգիպտոսում հայտնվել է վտանգի տակ:

Մոսիի ընդդիմախոսները սակայն պնդում են, որ անցյալ շաբաթ զինված ուժերի կողմից նախագահին պաշտոնանկ անելն արտացոլում է Եգիպտոսի ժողովրդի ժողովրդավարական կամքը:

Երկրում անցկացվող զանգվածային ցույցերը վկայում են Եգիպտոսի հասարակության մեջ առկա խորը բաժանվածության և ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի առջև կանգնած բազմաթիվ դժվարությունների մասին:
XS
SM
MD
LG