ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման կարգադրել է, որ Իրաքին ռազմական նոր օժանդակությունը տրամադրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Իրաքի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության թվում են 100 «Հելֆայեր» տեսակի հրթիռները, անօդաչու հետախուզական օդանավերը և «Ապաչի» ուղղաթիռները: Ուղղաթիռների առաքումը մի քանի ամիս շարունակ արգելափակվում էր ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից, որոնք կասկած էին արտահայտում Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի կողմից երկրում քաղաքական հաշտություն հաստատելու հանձնառության վերաբերյալ:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերություններ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի համաձայն, Իրաքի իշխանությունները նախ պետք է հավաստիացնեն, որ ուղղաթիռները չեն օգտագործվի խաղաղ բնակչության դեմ:
Սենատոր Մենդեդեսը, ԱՄՆ-ի այլ օրենսդիրների հետ միասին, պնդում է նաև, որ վարչապետ Մալիքին պետք է դադարեցնի Իրանի կողմից Սիրիայի իշխանություններին ռազմական օգնության տրամադրման համար Իրաքի օդային տարածքի օգտագործումը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներն այս ընթացքում ասել է, որ նախագահ Օբաման «բավարար անձնական ներգրավվածություն չի ցուցաբերել Իրաքի հարցում»՝ փոխարենն այդ պարտականությունները հանձնարարելով փոխնախագահ Ջո Բայդենին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հերքել է խոսնակ Բեյների քննադատությունը: