ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Ուկրաինայի ֆինանսական օժանդակության ցուցաբերում և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ միաժամանակ նախատեսող օրենքը:
Նախագահի Օբամայի կողմից ստորագրված նոր օրենքով Ուկրաինային տրամադրվում են մեկ միլիարդ դոլարի չափով վարկային երաշխիքներ: Օրենքով նախատեսված պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների՝ պետական գործիչների և խորհրդարանականների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:
Ուկրաինայի շուրջ օրենքը նախագահ Օբամայի կողմից ստորագրելուց հետո ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Միացյալ Նահանգները «միասնական է առանց Ռուսաստանի ներգրավման և մասնակցության բարեկեցիկ և առավել անվտանգ ապագա կառուցելու Ուկրաինայի ձգտումներին լիարժեք աջակցության գործում»:
«Մեր ժողովրդավարական արժեքներն ու այս արժեքներին անսասան հավատարմությունը որոշել է, թե ինչպես ենք մենք արձագանքել այս ճգնաժամին: Օգնության այս փաթեթը, բռնություններ և մարդու իրավունքների խախտումներ իրականացրած անձանց դեմ ուղղված պատժամիջոցների հետ մեկտեղ, հստակ ազդանշան է հղում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեր վճռականության և ձգտման մասին», - ասել է սենատոր Մենենդեսը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան ձայների մեծամասնությամբ հաստատել էր Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ղրիմի բռնակցմանն ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու մասին օրինագիծը:
Կոնգրեսականները ձայների 378-ը՝ կողմ, 34-ը՝ դեմ հարաբերակցությամբ հավանության էին արժանացրել օրինագիծը, որն անցյալ շաբաթ հաստատվել էր ԱՄՆ-ի սենատորների գերակշռող մեծամասնությամբ: Այս օրինագծի շուրջ քվեարկությունը դարձել էր ԱՄՆ-ի երկու կուսակցությունների միասնականության հազվադեպ դեպքերից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի շաբաթվա ընթացքում դեմոկրատներն ու հանրապետականները վիճում էին Ուկրաինայում ծավալված ճգնաժամին արձագանքելու եղանակների շուրջ: