«ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից հրապարակված բյուջեն ներառում է 38 տոկոսով նվազեցում 2014 ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի տրամադրվելիք տնտեսական օգնության մեջ: Այս առաջարկությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում, կնվազեցնի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունը 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակից ամենացածր մակարդակի»:
Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որի համաձայն նախագահ Օբամայի կողմից առաջարկված 24 719 000 դոլար կազմող Հայաստանին տնտեսական աջակցության միջոցների գումարը շատ ավելի ցածր է, քան անցյալ տարի փաստացի տրամադրված՝ 40 միլիոն դոլար կազմող տնտեսական օժանդակության իրական հատկացումները, և կազմում է գրեթե կեսն այն գումարի, որը 2014 ֆինանսական տարվա համար պահանջվել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի կողմից ներկայացված նամակում և Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված վկայության մեջ:
«ԱՄՆ-ի Սպիտակ տան առաջարկության մեջ, այնուամենայնիվ, պահպանվել է հավասարակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության առումով. Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) ծրագիր համար նախատեսված օժանդակությունը սահմանվել է 600 հազար դոլար , իսկ Արտաքին ռազմական ֆինանսավորումը (FMF)՝ 2 700 000 դոլար մակարդակի վրա», - նշված է հաղորդագրության մեջ: - «Ընդհանուր առմամբ, 2014 ֆինանսական տարվա համար Հայաստանին հատկացվող օժանդակությունը, որն առաջարկվում է ԱՄՆ-ի նախագահի կողմից, ներառյալ տնտեսական, քաղաքական, իրավապահ և առողջապահության ոլորտի մարմիններին հատկացվող օգնությունը, որպես 2013 ֆինանսական տարվա մաս, կազմում է 14 տոկոսի նվազեցում՝ համեմատած ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված իր վերջին պահանջի հետ»:
«Վարչակազմի կողմից ներկայացված բյուջեն չի ներառում Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության վերաբերյալ որևէ գումարներ, չնայած, վերջին մի քանի տարվա ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ-ը տարեկան այս նպատակով հատկացնում էր 2 միլիոն դոլար», - ասված է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ: