Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնին փորձում են ձևափոխել իրենց քարոզարշավը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի տասնյակ միլիոն բնակիչներ զբաղված են տարերային աղետի հետևանքների վերացմամբ:
Երկու թեկնածուները դադարեցրել են երեքշաբթի օրն ընտրողների հետ հանդիպումները՝ փոխարենն իրենց ուղերձներում հորդորելով օգնություն ցուցաբերել փոթորկից տուժածներին և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություններին:
Փոթորկի ազդեցությանն է ենթարկվել մի քանի նահանգ, որոնք, ըստ վերլուծաբանների, վճռորոշ դեր կխաղան նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում, ներառյալ Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Պենսիլվանիա, Նյու Հեմփշիր ու Օհայո նահանգները:
Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգների որոշ մասերում փոթորկի պատճառով փակվել են վաղ ընտրությունների անցկացման տեղամասերը: Վաղ ընտրությունների անցկացման տեղամասերը երեքշաբթի օրը փակ են եղել նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:
Նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը վերադարձել է Սպիտակ տուն՝ պետական մարմինների կողմից փոթորկի հետևանքներին արձագանքելու աշխատանքները վերահսկելու նպատակով:
Հանրապետական նախագահական թեկնածու Ռոմնիի օգնականների համաձայն, վերջինս այս շաբաթվա ընթացքում կայցելի այն տարածքները, որոնց վրա տարածվել են տարերային աղետի ազդեցությունը: