Մատչելի հղումներ

Պորտուգալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները


Պորտուգալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Պորտուգալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Պորտուգալիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնց ընթացքում, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, մեծ է երկրի գործող նախագահ Անիբալ Կավակո Սիլվայի վերընտրվելու հավանականությունը։

Հարցումների համաձայն, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Կավակո Սիլվայի օգտին իր ձայնն է տալու ընտրողների մոտ 60 տոկոսը, մինչդեռ իշխող Սոցիալական կուսակցության թեկնածու Մանուել Ալեգրեի՝ մոտ 20 տոկոսը։

Ընտրողների ակտիվ մասնակցություն չի սպասվում, քանի որ Պորտուգալիայի քաղաքացիներից շատերը հուսահատված են երկրում տիրող տնտեսական իրավիճակից։

Ընտրությունների նախնական արդյունքների մասին հաղորդվելու է ընտրատարածքների աշխատանքի ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում։

XS
SM
MD
LG