Մատչելի հղումներ

Նախկին նախագահը հանդես կգա դեմոկրատական կուսակցության համագումարում


42-րդ նախագահ Բիլ Քլինթընը պաշտոնապես կառաջադրի ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրություններում 44-րդ՝ ներկայիս նախագահի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը չորեքշաբթի օրը հանդես կգա Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում անցկացվող դեմոկրատական կուսակցության համագումարին՝ ավելացնելով ճանաչված գործիչների կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ցուցաբերվող աջակցությունը:

Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթընը պաշտոնապես կառաջադրի ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրություններում 44-րդ՝ ներկայիս նախագահի թեկնածությունը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում դեմոկրատական կուսակցության այս երկու ներկայացուցիչների միջև հարաբերությունները բարելավել են: Նրանք միջև հարաբերություններում որոշ ժամանակ նկատվում էր լարվածություն այն բանից հետո, երբ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման առաջ էր անցել Բիլ Քլինթընի տիկին Հիլարի Քլինթընից՝ առաջադրվելով դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու:

Բիլ Քլինթընը ամերիկացիների թվում մեծ ժողովրդականություն վայելող գործիչ է մնում այն պատճառով, որ 1990-ական թվականներին իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում երկիրը տնտեսական զարգացում էր ապրել:

Վերլուծաբանների համաձայն, Քլինթընը կարող է օգնել Օբամային սպիտակ աշխատավոր ամերիկացիների աջակցությունը ձեռք բերելու գործում:

Դեմոկրատական կուսակցության երեքշաբթի օրն անցկացված բացման արարողության հիմնական իրադարձությունն էր ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի ելույթը, որի ընթացքում նա խոսել էր իր ամուսնու բնավորության և քաղաքական դժվարին որոշումներ կայացնելու ունակության մասին:
XS
SM
MD
LG