Մատչելի հղումներ

Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր կողմից ավելի վաղ արված հայտարարոյւթյունը»:

Այս մասին հաղորդել է ամերիկահայ «Ասպարեզ» պարբերականը, որի համաձայն հանդիպման ընթացքում Հռոմի պապին այցելող պատվիրակության անդամներից մեկը հայտնել է պապ Ֆրանցիսկոսին, որ նա Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգ է:

Պատասխանելով այս հայտարարությանը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

Հռոմի պապ Ֆրանսիցկոսն այսպիսով վերահաստատել է իր հայտարարությունը, որն ինքն արել էր յոթ տարի առաջ՝ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ: Այն ժամանակ եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնող՝ Խորխե Բերոգլիո անունով հայտնի Հռոմի ապագա պապը, կոչ էր արել Թուրքային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի և ամբողջ մարդկության դեմ գործած ամենածանր հանցագործություն:
XS
SM
MD
LG