Մատչելի հղումներ

Մեքսիկան սպասում է Հռոմի Պապի պատարագին


Մեքսիկայում հարյուր հազարավոր կաթոլիկներ պատրաստվում են մասնակցել Հռոմի Պապի գլխավորությամբ անցկացվելիք զանգվածային պատարագին։ Բենեդիկտոս Պապը Կասա Դել Կոնդե Ռուլի պատշգամբից նախորդ օրն իր ուղերձն էր հղել հավաքվածներին, որտեղ նա նաեւ հանիդպում է ունեցել երկրի նախագահ Ֆելիպ Քալդերոնի հետ։

Նա իր ուղերձում ասել է, թե կոչ է անում բոլորին պաշտպանել երեխաներին ու հոգալ նրանց համար, ՝՝այնպես, որ ոչինչ չկարողանա վերացնել ժպիտը նրանց դեմքերից՛՛։
Նման խոսքերով Պապը հանդես եկավ Մեքսիկայի այն հոգեւորականի նկատմամբ Վատիկանի բռնած դիրքի դեմ բողոքներին ի պատասխան, որը մինչեւ մահկանացուն կնքելը, անարգել էր տղաների։ Պապը տարբեր երկրներում հանդիպումներ է ունեցել անարգանքների արժանացած անձանց հետ, սակայն Մեքսիկայում նա չի նախատեսել նման հանդիպում։


Մինչեւ Մեքսիկա մեկնելը, Պապը հայտարարել է, որ Եկեղեցին պիտի անի ամեն ինչ՝ թույլ չտալու համար երեխաներին ներքաշել թմրանյութերի առեւտրի մեջ։
Մեքսիկայում թմրանյութերի համար մղված բախումների արդյունքում 5Օ հազար մարդ է սպանվել մինչեւ 2ՕՕ6 թվականը, երբ նախագահ Քալդերոնը սկսեց ուժեղ պայքար ընդդեմ նարկոբիզնեսի։


Հռոմի Պապը Մեքսիկայից հետո մեկնելու է Կուբա, որտեղ հանդիպում է ունենալու նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։

XS
SM
MD
LG