Թուրքիայում անցկացված հասարակության կարծիքի հարցումների համաձայն, այս երկրի բնակիչները որպես երկրի հաջորդ նախագահ նախընտրում են տեսնել Աբդուլլահ Գյուլին, այլ ոչ թե երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«ՄետրոՓՈԼԼ» կազմակերպության կողմից անցկացված հետազոտության չորեքշաբթի օրը հրապարակված արդյունքների համաձայն, երկու տարվանից Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի թեկնածությանը կարող է որոշակի դիմադրություն ցուցաբերվել:
«Հուրիեթ» թուրքական պարբերականի փոխանցմամբ, հասարակական կարծիքի հարցման մասնակիցների գրեթե 60 տոկոսը 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ակնկալում են տեսնել Գյուլի թեկնածությունը:
Այն հարցին, թե Գյուլի և Էրդողանի միջև ընտրություն կատարելու դեպքում ո՞ր թեկնածուն կստանար իրենց ձայնը, հարցման մասնակիցների 50,9 տոկոսը նշել են Թուրքիայի ներկայիս նախագահի, 22,7 տոկոսը՝ վարչապետ Էրդողանի անունը:
Հարցման մասնակիցների 16,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Նախագահական հնարավոր թեկնածուների միջև հասարակական կարծիքի հետազոտման մասնակիցների կողմից արտահայտած տարբերությունը զգալիորեն նվազել է, երբ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է կամայական նախագահական թեկնածու ընտրելու հնարավորություն: Այս դեպքում հարցման մասնակիցների 20,5 տոկոսն անվանել է նախագահ Գյուլին, 17,8 տոկոսը՝ վարչապետ Էրդողանին, իսկ 2 տոկոսը՝ երկրի ամենախոշոր ընդդիմադիր CHP կուսակցության առաջնորդին:
«ՄետրոՓՈԼԼ» կազմակերպության հարցումն անցկացվել է այս տարվա սեպտեմբերի 14-ից 19-ը Թուրքիայի 27 նահանգում: Հարցմանը մասնակցել է 1275 մարդ: