Մատչելի հղումներ

«Policy Forum Armenia»-ն սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին


Վաշինգտոնից գործող «Policy Forum Armenia» շահույթ չհետապնդող անկախ միությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որի համաձայն այն սատարում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` Հայաստանում անհապաղ քաղաքական փոփոխություններ պահանջող հացադուլում:

Մամուլի հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ «Իշխանության ուզուրպացիան և երկրի ներկայի ու ապագայի ապաշնորհ կառավարումն այլևս անհնարին են դարձնում քաղաքական բնականոն ճանապարհով փոփոխությունների ձեռքբերումը, և պահանջում են պայքարի ոչ սովորական եղանակներ»:

Միությունը «ողջունում է պարոն Հովհաննիսյանին արիության և վճռականության համար»` մաղթելով նրան առողջություն և ամրություն, ինչը, «Policy Forum Armenia» միության մամուլի հաղորդագրության համաձյան, անհրաժեշտ է` «դիմակայելու հզոր Հայաստան կառուցելու ապագա մարտահրավերներին, երբ դրա առջև ծառացած ներկայիս պատնեշները տապալված կլինեն»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ին անժամկետ հացադուլ է հայտարարել` բողոքելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակի դեմ:

XS
SM
MD
LG