Մատչելի հղումներ

Հարավային Աֆրիկայում ոստիկանության ծառայողները 30 մարդ են գնդակահարել


Ոստիկանության ծառայողները կրակ էին բացել «Lonmin PLC» ընկերության պլատինի հանքավայրերից մեկում գործադուլ անցկացնող աշխատողների ուղղությամբ

Հարավային Աֆրիկայի ոստիկանության նախարարությունն ուրբաթ օրը հայտնել է, որ պլատինի հանքավայրերից մեկում բողոքի ցույց անցկացնող աշխատողների ուղղությամբ ոստիկանության ծառայողների կողմից բացված կրակի զոհ է գնացել առնվազն 30 մարդ:

Նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ ոստիկանության ծառայողների կողմից ինքնաձիգներից կրակ էր բացվել հինգշաբթի օրը «Lonmin PLC» ընկերությանը պատկանող՝ Յոհաննեսբուրգից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանքավայրերից մեկում:

«Lonmin PLC» ընկերության ավելի քան երեք հազար աշխատող անցյալ շաբաթ գործադուլ են հայտարարել՝ վճարումների հետ կապված տարաձայնությունների պատճառով: Ընկերությունը հինգշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ մինչև ուրբաթ օրն աշխատանքի դուրս չեկած աշխատողները կհեռացվեն աշխատանքից:

Զոհերի պատճառը դարձած բախումներից հետո ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում նշվել է, թե գործադուլի որոշ մասնակիցներ զինված են եղել:

Հանքավայրում հինգշաբթի օրը մեծ զոհերի բերած բախումներին նախորդող բռնությունները ևս դարձել էին տասը մարդու, ներառյալ ոստիկանության երկու ծառայողի մահվան պատճառը:

«Lonmin PLC» ընկերությունն աշխարհում պլատինի խոշորագույն երրորդ արտադրողն է:
XS
SM
MD
LG