Թուրքիայի ոստիկանությունը, իրականացնելով երկրում արդեն գրեթե երեք շաբաթ չդադարող բողոքի ցույցերի կապակցությամբ համակարգված գործողություններ, բազմաթիվ բնակավայրերում իրականացրել է բնակարանների և գրասենյակների խուզարկումներ, որոնց արդյունքում ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը երեքշաբթի օրը հաստատել է, որ խուզարկումների արդյունքում Ստամբուլում ձերբակալվել է 62, Անկարայում՝ 23, Էսքիսեհիր քաղաքում՝ 13 մարդ, ձերբակալություններ են իրականցվել նաև այլ քաղաքներում:
Ստամբուլի ոստիկանությունն ավելի վաղ ցրել է Թաքսիմ հրապարակում անցկացված լռության բողոքի ցույցը: Անկարայում ոստիկանության հատուկ ուժերն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել կառավարական մարմինների գտնվելու վայր Քիզիլայ շրջանում հավաքված հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար:
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը, առաջին անգամ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող բախումներին, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ցուցարարների դեմ չափազանց մեծ ուժի կիրառման մեջ մեղավոր պաշտոնյաների և անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ:
Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորել է Թուրքիայի կառավարությանն անհապաղ «փոխել ոստիկանական մարտավարությունը և զսպվածության հստակ ազդանշաններ ուղարկել»:
Թուրքիայում արդեն երեք շաբաթ շարունակվող խռովությունների զոհ է գնացել հինգ մարդ, որոնց թվում է նաև ոստիկանության մեկ ծառայող: Բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 7,5 հազար մարդ: