Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի հանձանաժողովը քննարկում է մեր մոլորակին սպառնացող բնական աղետները


ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների միջկառավարական հանձնաժողովի ավելի քան 1ՕՕ գիտնականներ հավաքվել են Ավստրալիայի Ոսկե ափում՝ ավարտելու համար՝՝Եղանակային ծայրահեղ դեպքերի՛՛ մասին կազմված հատուկ զեկույցը։ ՄԱԿ-ի գիտական հարցերով գլխավոր այս հանձնաժողովը նախազգուշացնում է, որ կլիմայական փոփոխությունների խնդիրը չլուծելու դեպքում մեր մոլորակն ավելի խոցելի է դառնում վայրի, այդ թվում՝ արեւադարձային քամիների, ջրհեղեղների ու անտառային հրդեհների առջեւ։

Հանձանաժողովի համոզմամբ կլիմայական փոփոխություններն այս ընթացքով շարունակվելու դեպքում սպասելի են եղանակային է՛լ ավելի ծայրահեղ դեպքեր։

Հանձնաժողովի նախագահ Ռաջենդրա Փաչաուրիի խոսքերով, աշխարհն այսօր պատրաստ չէ կլիմայական փոփոխությունների արդյունքում առաջ եկող ու հաճախ անսպասելի պայմաններին։

Հանդիպումը նպատակ ունի ավելի մեծ վտանգների դեպքում օգնել աշխարհի երկրներին ու կառավարություններին։

ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող գիտնականները ներկայացնում են 5Օ երկիր։


XS
SM
MD
LG