Մատչելի հղումներ

Աբդուլլահ Օջալանը հարգել է Հրանտ Դինքի հիշատակը


«Ողջունում եմ հայ ազգի թանկագին զավակի, մեր եղբայր Հրանտի հիշատակն ու պայքարը». Օջալան

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հարգել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը՝ Թուրքիայի խորհրդարանական քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Ժողովրական ժողովրդավարական կուսակցություն» ներկայացուցիչների կողմից իր բանտարկության վայրի այցելությունից հետո հրապարակված ուղերձում:

«Ողջունում եմ հայ ազգի թանկագին զավակի, մեր եղբայր Հրանտի հիշատակն ու պայքարը», - «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Աբդուլլահ Օջալանը՝ ուղերձում հույս հայտնելով, որ Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը կունենա Թուրքիայի հայազգի քաղաքացիներին համապարփակ նամակով դիմել համապարփակ նամակով:

Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման:

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետ առնչություն ունեցող երկու կասկածյալներն ազատ էին արձակվել հունվարի 9-ին՝ հարցաքննվելուց հետո, ձերբակալությունից երկու օր անց:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր Հրանտ Դինքի սպանության գործի հետ առնչություն ունեցող երկու կասկածյալներին Տրապիզոնում հունվարի 7-ին՝ Ստամբուլի դատարանի պահանջով:

Ոստիկանության ուժերը Տրապիզոնում ձերբակալել էին Զեյնել Աբիդին Յավուզին, որը եղել է Հրանտ Դինքի սպանության դավադրության ընթացքում լրագրողի սպանությունն իրականացնելու համար ընտրված առաջին անձը:

Յավուզի ձերբակալությունից հետո մի քանի ժամ անց Տրապիզոնում ձերբակալվել էր նաև Օսման Հայալը՝ Դինքի սպանությունը հրահրելու մեջ մեղադրվող Յասին Հայալի եղբայրը:

Հրանտ Դինքի ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս մտահոգություն են արտահայտել հայազգի լրագրողի սպանության գործով հետաքննության և դատավարության անցկացման եղանակի կապակցությամբ:
XS
SM
MD
LG