Մատչելի հղումներ

Ծովահենները հարձակվել են ռուսական նավի վրա


Նավաստիների միության հաղորդմամբ, պատանդ վերցված անձանց փոխանակման վերաբերյալ մանրամասնություններ չկան:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կամերունում ռուսական նավերի վրա տեղի ունեցած հարձակման արդյունքում, ծովահենները 2 նավաստի են պատանդ վերցվել:

Ըստ մամուլի տեղեկությունների, զինված 20 անձինք հարձակվել են ռուսական նավի վրա, թալանել նավում առկա կանխիկ դրամն ու նավաստիների անձնական իրերը և որպես պատանդ վերցրել նավապետ Բորիս Տերսիցևին և նավի գլխավոր ինժեներ Իգոր Շումիկին:

Նավաստիների միության հաղորդմամբ, պատանդ վերցված անձանց փոխանակման վերաբերյալ մանրամասնություններ չկան:

Ի դեպ, վերջին շրջանում Կամերունում և Աֆրիկյան Գվինեայի ծոցում ծովահենների նման հարձակումների թիվն աճել է: Համանման իրավիճակ է տիրում նաև աֆրիկյան Սոմալիի նավահանգստային հատվածներում:

Վերլուծաբանների կարծիքով, նմանատիպ հանցագործությունների աճը պայմանավորված է արևմտյան Աֆրիկայի կառավարությունների կողմից իրականացվող թույլ վերահսկողությամբ, ինչպես նաև տարածքում գտնվող նավթահորերի առկայությամբ:

XS
SM
MD
LG