Մատչելի հղումներ

«Kodak» ընկերությունը հայտարարել է սնանկության մասին


«Kodak» ընկերությունը հայտարարել է սնանկության մասին
«Kodak» ընկերությունը հայտարարել է սնանկության մասին

ԱՄՆ-ի հանրահայտ «Eastman Kodak» ընկերությունը, որի անվանումն ավելի քան մեկ դար շարունակ համարվել է լուսանկարչության հոմանիշ, հայտարարել է սնանկության գործընթացը մեկնարկելու մասին:

132 տարվա պատմություն ունեցող ընկերությունը ժամանակից գերիշխող դիրք է զբաղեցրել ֆոտոխցիկների և ֆոտոժապավենի շուկայում, սակայն 2007 թվականից ի վեր ընկերությանը չի հաջողվել շահութաբեր դարձնել իր գործունեությունը:

Լուսանկարչական ավանդական խցիկներ և ժապավեն արտադրող ընկերությունը չի կարողացել զգալի տեղ գրավել թվային լուսանկարչության շուկայում:

Ճակատագրի հեգնանքով, թվային լուսանկարչության տեխնոլոգիան մշակել է հենց «Kodak» ընկերությունը:

Լուսնի վրա առաջին լուսանկարները ստանալու համար սարքավորումներ տրամադրած ընկերության աշխատողների թիվը 1980-ականներին կազմել էր 145 հազար, իսկ այժմ ընկերությունում աշխատում է 19 հազար մարդ:

Ընկերության գործադիր տնօրեն Անտոնիո Պերեսի համաձայն, «սնանկության գործընթաց մեկնարկելն անհրաժեշտ քայլ է ընկերության ապագայի համար»:

«Kodak»-ի համաձայն, «Citigroup»-ի հետ համատեղ մշակվել է վերակազմակերպման ընթացքում ընկերության գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ 950 միլիոն դոլար կազմող վարկային ծրագիր:

Ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ տպիչների և լուսանկարչության հետ չառնչվող այլ ապրանքների արտադրության վրա:

XS
SM
MD
LG