Մատչելի հղումներ

Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշված անձինք կարող են տառապել գլուխուղեղի ջրակալմամբ


Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշված անձինք կարող են տառապել գլուխուղեղի ջրակալմամբ
Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշված անձինք կարող են տառապել գլուխուղեղի ջրակալմամբ

Այս տարի տասնյակ հազարավոր ամերիկացիներ կախտորոշվեն Պարկինսոնի, Ալցհայմերի կամ մտագարութամբ: Սակայն բժիշկներն այժմ կարծում են, որ հաճախ, երբ մարդկանց թվում է, թե ունեն այս թուլացնող հիվանդությունը, նրանց ուղեղը այլ ախտորոշում է տալիս՝ նյարդաբանական հիվանդություն, որն ազդում է 65-ից բարձր տարիքի յուրաքանչյուր 200-րդ մարդու վրա:

«Ես չէի կարողանում նորմալ քայլել, պահել հավասարակշռությունս, կարծես՝ ոտքերս կպած էին հատակին և չէի կարողանում բարձրացնել: Եվ դժվարությամբ էի խոսում: Դա ինձ հանկարծակիի բերեց, ես սկսեցի լաց լինել», - ասում է Ռամոնա Լաքմանը, որի մոտ Պարկինսոնի հիվանդություն է ախտորոշվել:

Սակայն երկու ծանր տարի անց համակարգչային հետազոտությունը հաստատեց, որ Ռամոնան ընդհանրապետ չի տառապում Պարկինսոնի հիվանդությունից, այլ նորմալ ճնշման հիդրոցեֆալիայից՝ գլխուղեղի ջրակալումից:

Գլխուղեղի ջրակալումը ողնուղեղի հեղուկի ավելցուկ է, որը լայնացնում է գլխուղեղի փորոքները:

«Բերոու» նյարդաբանական ինստիտուտի ողնուղեղի և անոթների հիվանդությունների բաժնի պետ, ավագ վիրաբույժ բժիշկ Ջոզեֆ Զաբրամսկիի համաձայն, Ռամոնայի ախտանիշները կարող են լինել գլխուղեղի ջրակալման արդյունքը:

Չնայած գլխուղեղի ջրակալման ախտանիշերը կարող են նման լինել Պարկինսոնի հիվանդության ախտանիշներին, մտագարության կամ նույնիսկ Ալցհայմերի հիվանդության ախտանիշերին, այս նյարդաբանական խանգարման բուժումն այլ է:

Համակարգչի միջոցով ծրագրված սարք է տեղադրվել Ռամոնայի ուղեղի մեջ: Երկար խողովակի միջոցով այն օրական գրեթե մեկ բաժակ հեղուկ է քաշում դեպի որովայն:

«Երբ հեղուկը հեռացվում է, հիվանդի ախտանիշներն էականորեն բարելավվում են», - ասում է բժիշկ Զաբրամսկին:

«Զգում եմ, որ իմ կարողությունների 85-90 տոկոսը վերադարձել է», - ասում է Ռամոնան:

Հնարավոր է՝ ավելի քան 750 հազար ամերիկացի ապրում է գլխուղեղի ջրակալմամբ, և նրանցից շատերը չգիտեն այդ մասին: Ուսումնասիրությունների համաձայն, մտագարության գրեթե 5 տոկոսի պատճառը գլխուղեղի ջրակալումն է, այլ ոչ Ալցհայմերի հիվանդությունը: Չնայած գլխուղեղի ջրակալումը կարող է սկսվել ցանկացած տարիքում, այն ավելի հաճախ է հանդիպում 60 տարեկանից բարձր անձանց մոտ:

XS
SM
MD
LG