ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի է Սիրիայի օդային տարածքում սահմանել թռիչքազերծ գոտի, սակայն նման առաքելություն մեկնարկելու համար անհրաժեշտ «կարևորագույն որոշում» դեռևս չի կայացվել:
Պաշտպանության նախարարի համաձայն, Միացյալ Նահանգները մշակել է Սիրիայում հնարավոր զարգացումների վերաբերյալ որոշ ծրագրեր, սակայն շեշտել է, որ թռիչքազերծ գոտի սահմանելը բավականին դժվար գործ է և այժմ դրա սահմանումն առաջնային չի համարվում:
Այս ընթացքում 57 անդամ պետություն ունեցող Իսլամական համագործակցություն կազմակերպության արտաքին գործերի նախարարները երեքշաբթի օրը ժամանել են Մեքքա՝ մեկնարկելով գագաթաժողովը, որից առաջ համաձայնության են եկել այս կազմակերպությունից Սիրիային հեռացնելու մասին: Սիրիայի դաշնակից Իրանը սակայն նշել է, որ երբեք չի տա իր համաձայնությունը նման առաջարկին:
Երեքշաբթի օրը Սիրիա է ժամանել մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վալերի Ամոսը: Ամոսի այցը նպատակ է հետապնդում հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայում գնալով վատթարացող մարդասիրական իրավիճակի, ինչպես նաև այստեղ մնացած և այլ պետություններ փախուստի դիմած մարդկանց կացության վրա: