Մատչելի հղումներ

Քննադատության են ենթարկվել Ճապոնիայի կառավարությունն ու էներգետիկ ընկերությունը


Քննադատության են ենթարկվել Ճապոնիայի կառավարությունն ու էներգետիկ ընկերությունը
Քննադատության են ենթարկվել Ճապոնիայի կառավարությունն ու էներգետիկ ընկերությունը

Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած աղետը հետաքննելու նպատակով ստեղծված մասնագետների խումբը երկուշաբթի օրը հայտնել է, որ աղետի հետևանքները կարող էին չլինել այսքան ծանր, եթե դրանց վերացմանն ուղղված աշխատանքներն իրականացվեին բանիմաց մասնագետների կողմից և ապահովվեր աղետի վերաբերյալ տեղեկությունների համապատասխան հաղորդակցում:

Խմբի կողմից երկուշաբթի օրը հրապարակված միջանկյալ զեկույցում նշվել է, որ ատոմակայանը շահագործող «Tokyo Electric Power» («TEPCO») ընկերությունը թերացել է ուժեղ ցունամի կանխատեսելու մեջ: Բացիկ դրանից, զեկույցում նշվել է, որ տարերային աղետի տեղի ունենալուց հետո «TEPCO»-ն ատոմակայանում չի ունեցել վերապատրաստման համապատասխան մակարդակն ունեցող անձնակազմ, ինչի պատճառով ատոմակայանը շահագործող անձնակազմը սխալներ է թույլ տվել ռեակտորի սառեցման համակարգի շահագործման մեջ:

Հետաքննություն անցկացնող մասնագետների խումբը քննադատության է ենթարկել նաև Ճապոնիայի կառավարությունը՝ աղետի վերաբերյալ տեղեկությունները տրամադրումը, օրինակ՝ ատոմակայանի շրջակայքում ճառագայթման մասին տվյալների հասարակությանը տրամադրումն ուշացնելու, ինչպես նաև ատոմակայանի ռեակտորում տեղի ունեցած աղետի լրջությունը խոստովանելուց խուսափելու համար:

Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած աղետի վերաբերյալ վերջնական զեկույցը մասնագետների խումբը կներկայացնի հաջորդ տարվա կեսերին:

XS
SM
MD
LG