Մատչելի հղումներ

2Օ տարվա բանտարկությունից հետո Պանամա է վերադառնում նախկին բռնակալը



Պանամայի 198Օ-ականների բռնակալ Մանուել Նորիեգան կիրակի օրը վերադառնում է հայրենիք՝ թմրանյութերի առեւտրի հիման վրա բանակը ղեկավարելու մեղադրանքով 2Օ տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո։ Նորիեգան ազատազրկումն անց է կացրել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի բանտերում։


Կիրակի առավոտյան Փարիզում նա նստեց Պանամա թռչող օդանավը։ Իսկ հայրենիքում նրան սպասվում է եւս 2Օ տարվա բանտարկություն՝ իր բռնակալության տարիներին սպանություններ կազմակերպելու եւ ընդդիմախոսներին մահվան դատապարտելու մեղադրանքներով։

Սակայն տարիքի պատճառով 77-ամյա նախկին բռնակալն ազատազրկումը կարող է անցկացնել տնային կալանքի պայմաններում։ Մինչ նրա ժամանումն անց են կացվում ցույցեր՝ կառավարությունից պահանջելով նրան պահել բանտում։

XS
SM
MD
LG