ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ Ֆրենք Փալոնեն և հանրապետական Ադամ Շիֆը նշանավորել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 25 տարի առաջ հայկական բնակչության դեմ իրականացված ջարդերը և հարգանքի տուրք են մատուցել ջարդերի զոհերին, ինչպես նաև քննադատության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից բռնությունների և ահաբեկման շարունակվող քաղաքականությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Կոնգրեսի գրառումների մեջ ներառվող հայտարարությունում կոնգրեսական Փալոնեն հիշեցրել է իր գործընկերներին, որ «սումգայիթյան ջարդերից է, որ մեկնարկել են Ադրբեջանի ղեկավարության կողմից արդեն մի քանի տասնամյակ շարունակվող բռնությունները»:
«Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են անտեսել և քողարկել այս հանցագործությունները՝ փոխարենը ատելություն հրահրելով հայ ժողովրդի նկատմամբ: Վիրավորանք հասցնելով արդարադատության հիմնարար հասկացություններին՝ Ադրբեջանի կառավարությունը վերջերս ներում է շնորհել Ադրբեջանական զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ընթացքում Հայաստանի սպային սպանելու համար ցմահ բանտարկության էր դատապարտվել Հունգարիայում: Ինձ շարունակում է զայրացնել անմեղ հայերի դեմ բռնությունների իրականացման նման քաջալերումը», - նշված է կոնգրեսական Փալոնեի ուղերձում:
Կոնգրեսական Շիֆն իր ուղերձում, հիշեցնելով Սումգայիթում հայազգի բնակչության դեմ իրականացված դաժանությունների և Սաֆարովի կողմից հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մասին, հիշեցրել է նաև Ալիևի վարչակազմի կողմից 75-ամյա ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ իրականացված ահաբեկման արշավի մասին:
«Այս գարշելի գործողությունների միջոցով ադրբեջանական պետությունը կրկին հիշեցրել է ամբողջ աշխարհին, թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ապագան», - իր ուղերձում նշել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը: