Իսրայելը և պաղեստինցիներն ԱՄՆ-ի կողմից միջնորդությամբ խաղաղության բանակցությունների կես ճանապարհին են:
Չորս ամիս նախատեսված միջնորդավորված խաղաղության բանակցություններից երկու ամիս անց Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների պատկերացումներն առաջընթացի վերաբերյալ տարբեր են:
Չնայած Երուսաղեմի և Հորդանան գետի արևմտյան ափի միջև ԱՄՆ-ի պատվիրակ Ջորջ Միտչելի շարունակ միջնորդությունների` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ ժամանակն է անցնել նոր մոտեցումներին: Նրա այս հաղորդագրությունն ուղղված է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասին:
“Որպեսզի իսրայելցիները հավատան, որ խաղաղության շուրջ մեր մտադրությունները լուրջ են, անհրաժեշտ է սկսել խաղաղության չմիջնորդավորված բանակցություններ: Ես պատրաստ եմ ցանկացած պահին,- ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Աբասին այսօր կամ վաղը ցանկացած վայրում”:
Պաղեստինցիներն ընտրել են միջնորդավորված բանակցությունների տարբերակը` ի նշան Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի կողմից բնակավայրերի ընդլանման դեմ բողոքի: Ըստ պաղեստինցիների վարչապետ Սալամ Ֆայադի` վաղաժամ է անցնել չմիջնորդավորված բանակցությունների:
“Միջնորդավորված բանակցությունները դեռ նոր են սկսել, և կարծում եմ, կունենանք այնպիսի առաջընթացի, որով կարդարացվի այդ մասնակի արդյունքի քննարկումը”,-ասել է Սալամ Ֆայադը:
Բանակցություններն ուղղված են հակամարտության հիմնական խնդիրներին` Երուսաղեմի և պաղեստինցի փախստականների կարգավիճակը, հրեական բնակավայրերը և Պաղեստին պետության սահմանների հաստատումը: Իսրայելը հայտնել է, որ տարածքային զիջումներն անհնար են, եթե պաղեստինցիները չեն ցանկանում խոսել առանց միջնորդների:
Վարչապետ Նեթանյահուն հայտնել է, որ երեքշաբթի օրը Սպիտակ տանը նախագահ Օբամայի հետ հանդիպմանը պնդելու է չմիջնորդավորված բանակցությունների տարբերակի վրա: