Մատչելի հղումներ

Պաղեստինցիները նշանավորել են «Նաքբա» օրը


Պաղեստինցիները և Իսրայելի ազգությամբ արաբ բնակիչներն այսօր նշանավորել են «Նաքբա» օրը:

Այս օրը նշանավորում է 1948 թվականին Իսրայելի պետականության հռչակումից հետո տեղի ունեցած պատերազմի արդյունքում պաղեստինցի ավելի քան 700 հազար ընտանիքների վտարումը, որը պաղեստինցիներն անվանում են արաբական «Նաքբա»՝ թարգմանաբար՝ «աղետ» բառով։

Իսրայելի ստեղծման օրն այս տարի նշվել է ապրիլի 26-ին, քանի որ այս երկրում օգտագործվում է հրեական օրացույցը:

«Նաքբա» օրը նշանավորելուց ժամեր առաջ Իսրայելի բանտերի ծառայության խոսնակը հայտնել է, որ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալներ համաձայնել են դադարեցնել մոտ մի շաբաթ տևած հացադուլը` փոխարենը ստանալով բանտարկության պայմանների բարելավման խոստում:

Այս գործարքի միջոցով, ըստ Իսրայելի բանտերի ծառայության խոսնակի, հաջողվել է խուսափել զանգվածային խռովություներից, որոնք կարող էին սկսվել այն դեպքում, եթե հացադուլի ընթացքում զոհվեր բանտարկված պաղեստինցիներից որևէ մեկը:

Իսրայելի և պաղեստինցիների բոլոր կուսակցությունները ներկայացնող` բանտարկության մեջ գտնվող պաղեստինցիների առաջնորդների միջև բանակցություններում միջնորդական կարևոր դեր են ունեցել Եգիպտոսն ու Հորդանանը:

Բանակցություների արդյունքում պաղեստինցիները ստանալու են իրենց ընտանիքների անդամների կողմից ավելի հաճախ այցելությունների իրավունք: Իսրայելի և պաղեստինցիների բանտարկյալների միջև ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է նաև սահմանափակել Իսրայելի կողմից կիրառվող վիճահարույց քաղաքականությունը, որի համաձայն մարդիկ կարող էին տարիներով գտնվել բանտարկության մեջ` առանց մեղադրական ներկայացնելու:

Փոխարենը զինյալի խմբավորումները խոստացել են Իսրայելին «կանխել ահաբեկչական գործողությունները»:

XS
SM
MD
LG