Մատչելի հղումներ

Պաղեստինյան տարածքներում կանցկացվեն ընտրություններ


Պաղեստինյան տարածքներում կանցկացվեն ընտրություններ
Պաղեստինյան տարածքներում կանցկացվեն ընտրություններ

Պաղեստինյան ինքնավարությունը հանդես է եկել սեպտեմբեր ամսին նախագահական և օրենսդրական մարմնի ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությամբ։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի օգնականն այս հայտարարությամբ հանդես է եկել շաբաթ օրը՝ Ռամալլահ քաղաքում Պաղեստինյան ինքնավարության գործադիր հանձնաժողովի հանդիպման ավարտին։ Նա սակայն չի հիշատակել ընտրություների անցկացման որևէ հստակ օր։

Հայտարարությունում նշվել է, որ պաղեստինցիների ղեկավարությունը կոչ է արել բոլոր կողմերին «մի կողմ դնել տարաձայնությունները» և կենտրոնանալ ամենաուշը սեպտեմբեր ամսին ընտրությունների անցկացումը կազմակերպելու վրա։

«Համաս» խմբավորման ղեկավարությունը մերժել է ընտրություններ անցկացնելու առաջարկը։

XS
SM
MD
LG