Պակիստանի իշխանությունները խստացրել են անվտանգությունը երկրի սրբավայրեր համարվող հատվածներում: Անվտանգության այս միջոցառումներն արդյունք են Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունների, ինչի արդյունքում 42 մարդ էր զոհվել:
Հուլիսի 1-ին մահմեդական սուֆիների կարևոր սրբավայրերից մեկում` Դատա Գունջ Բաքշ բնակավայրում տեղի ունեցած մեկ այլ պայթյունի արդյունքում 180 մարդ է վիրավորվել:
Ոստիկանության փոխանցմամբ, այժմ հետաքննություն է իրականացվում պայթյունի կազմակերպիչների ինքնությունը պարզելու նպատակով:
Հուլիսի 2-ին Պակիստանի մի շարք մզկիթներում անվտանգության միջոցառումներ են իրականացվել առավոտյան աղոթքի ընթացքում հնարավոր նոր հարձակումները կանխելու նպատակով:
Երկրի իշխանությունները պայթյուններն իրականացնելու մեջ են կասկածում Պակիստանի թալիբներին: Վերջինները հերքում են հարձակումներին իրենց առնչությունը: