Մատչելի հղումներ

Պակիստանն իրականացրել է միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող հրթիռի փորձարկում


Պակիստանում երեքշաբթի օրն իրականացվել է միջուկային գլխիկ փոխադրելու համար նախատեսված` գործողության կարճ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկում:

Երկրի զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրությունում ասված է, որ 60 կիլոմետր գործողության շառավիղ ունեցող «Հաթֆ-9» հրթիռը «համապատասխանում է զարգացող, մասնավորապես՝ փոքր տարածության վրա գտնվող սպառնալիքների կասեցմանն ուղղված ջանքերին»:

Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, փորձարկումը կարևոր է՝ Պակիստանի կողմից սպառնալիքների բոլոր մակարդակների վրա պաշտպանական հնարավորությունները համախմբելու առումով, «ինչը թույլ կտա ապահովել խաղաղությունը տարածաշրջանում»:

Սա Պակիստանի կողմից ապրիլ ամսից բալիստիկ հրթիռի իրականացված արդեն երրորդ փորձարկումն է, որն իրականացվել է՝ հետևելով Հնդկաստանի կողմից մինչև Պեկին միջուկային գլխիկ տեղափոխելու հնարավորություն ունեցող հրթիռի փորձարկման:

1947 թվականին Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև երեք պատերազմ է տեղի ունեցել:

XS
SM
MD
LG