Պակիստանի հարավ–արևմուտքում դեպի Աֆղանստան տանող մատակարարման ճանապարհին զինյալները այրել են ՆԱՏՕ–ի վառելիքատար ևս 29 ավտոմեքենա։
Երկրի պաշտոնյաների համաձայն, ավելի քան 20 զինյալ հարձակում են կատարել շաբաթ օրը վաղ առավոտյան Բալուչիստան նահանգում գտնվող ճանապարհամերձ հյուրանոցներից մեկի մոտ կայանված վառելիքատար մեքենաների վրա։
Պակիստանի կողմից անցյալ շաբաթ սահմանի հիմնական անցումը փակելուց ի վեր զինյալները գրեթե ամեն օր են հարձակումներ իրականացնում ՆԱՏՕ–ի մատակարարման բեռնատարների վրա։
Որոշ հարձակումների համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները։