Մատչելի հղումներ

Պակիստանն առաջարկել է ապառազմականացնել Քաշմիրի սահմանը


Պակիստանն առաջարկել է ապառազմականացնել Քաշմիրի սահմանը
Պակիստանն առաջարկել է ապառազմականացնել Քաշմիրի սահմանը

Պակիստանի և Հնդկաստանի պաշտոնատար անձինք քննարկում են երկու պետությունների միջև վեճի առարկա հանդիսացող Քաշմիրի տարածաշրջանի սահմանի ապառազմականացման վերաբերյալ առաջարկությունը:

Այս առաջարկությունը քննարկվում է այսօր Իսլամաբադում երկու պետությունների միջև անցկացվող բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում:

Բանակցությունների առաջին օրվա ընթացքում Պակիստանն առաջարկել է, որպեսզի երկու կողմերը Վերահսկողության գծից՝ Պակիստանի և Հնդկաստանի կողմից Քաշմիրի վերահսկվող տարածքը բաժանող դե ֆակտո սահմանագծից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա հետ քաշեն ծանր բոլոր զենքերը:

Այս առաջարկի շուրջ Հնդկաստանի իշխանությունների կողմից որևէ պատասխան դեռևս չի ներկայացվել:

Հնդկաստանի և Պակիստանի միջև բանակցությունները կազմում են Հնդկաստանի կողմից վերջերս վերսկսված խաղաղության գործընթացի մասը:

Խաղաղության գործընթացը դադարեցվել էր 2008 թվականին՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո: Այս հարձակումն իրականացնելու մեջ Հնդկաստանը մեղադրել է Պակիստանից իրենց գործունեությունն իրականացնող ահաբեկիչներին:

XS
SM
MD
LG