Մատչելի հղումներ

Պակիստանը գտնում է, որ կարևոր դեր ունի Աֆղանստանի և թալիբների միջև անցկացվող բանակցություններում


Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանի
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանի

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին հայտնել է, որ Աֆղանստանի կառավարության և թալիբների միջև անցկացվող խաղաղության բանակցությունները չեն կարող հաջողությամբ ավարտվել առանց Պակիստանի աջակցության:

Վարչապետ Գիլանին երեքշաբթի օրն ասել է, որ առանց Պակիստանի մասնակցության «ոչինչ չի կարող տեղի ունենալ», քանի որ երկիրը «լուծման, այլ ոչ թե խնդրի մասն է»:

Այս շաբաթ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հաստատել է, որ Աֆղանստանի կառավարությունը «որոշ ժամանակ» ոչ պաշտոնական բանակցություններ է վարում թալիբների հետ:

Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանին կիրակի օրն Աֆղանստանի խաղաղության խորհրդի նախագահ է ընտրվել: Խաղաղության խորհրդի խնդիրն է թալիբների և զինյալ այլ խմբերի հետ բանակցություններ անցկացնելու միջոցով վերջ տալ արդեն ինը տարի շարունակվող պատերազմին:

XS
SM
MD
LG