Պակիստանի հակաահաբեկչական հարցերով զբաղվող դատարանը ոստիկանության ավագ երկու սպաների եւ 5 զինյալների նկատմամբ ներկայացրել է 2ՕՕ7 թվականին երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ հանցանք ունենալու մեղադրանքներ։
Երկու ոստիկանները մեղադրվում են Բհուտոյին անվտանգության համապատասխան միջոցներ չտրամադրելու մեջ։
Հինգ զինյալները մեղադրվում են պայթյունն իրականացրած մահապարտին երկրի ցեղային խմբերից մեկից համալրելու եւ մինչեւ հարձակման օրը նրա համար նախատեսված մի տան մեջ պահելու համար։
Հիշեցնենք, որ Բենազիր Բհուտոն սպանվել է 2ՕՕ7 թվականի դեկտեմբերի 27-ին, Ռավալփինդի քաղաքում քարոզարշավի ժամանակ հրազենային ու ռմբային հարձակման արդյունքում։