Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ համանախագահների դաշտային առաքելության հետ առնչվող հարցերը նրանց հետ քննարկել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նախագահը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության համաձայն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիյանն ասել է, որ «դաշտային առաքելությունը կլինի միակողմանի, մակերեսային և աննպատակ, եթե համանախագահները չայցելեն Ադրբեջանի կողմից բռնազավթված ղարաբաղյան տարածքները»:

Ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության կողմից հետաքննություն անցկացնելու մասին հաղորդագրություններին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ «Ադրբեջանը չի կարող փաստահավաք առաքելություն անցկացնել իր սեփական տարածքում: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը բռնազավթել սեփական տարածքը»:

XS
SM
MD
LG