Մատչելի հղումներ

Բրադկեն ավարտել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յան Քելին

«Դեսպան Ռոբերտ Բրադկեն ավարտել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության իր ժամկետը»:

Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը նախօրեին հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության մամուլի ծառայությունը:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար դեկտեմբերի 21-ին նշանակվել է Յան Քելին, որն այս պաշտոնը կզբաղեցնի՝ մինչև մշտական համանախագահի նշանակումը», - ասված է հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG