ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Ադրբեջան կատարված այցերի և դրանց ընթացքում անցկացված հանդիպումների արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 4-ից 5-ն այցելել էին տարածաշրջան՝ շարունակելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խաղաղ լուծում գտնելու գործում աջակցություն ցուցաբերելուն ուղղված աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն, Բաքվում նոյեմբերի 4-ին նրանք հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ նոյեմբերի 5-ին Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության համար կարևորություն ունեցող խնդիրներ: Համանախագահները հանդիպում են ունեցել նաև երկու պետությունների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ:
«Նախագահները հաստատել են 2013 թվականին հանդիպելու իրենց մտադրությունը՝ ճշտելու համար կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումները և քննարկելու համար առաջընթացի միջոցները», - ասված է հայտարարության մեջ:
«Համանախագահները շարունակում են մոտալուտ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Համանախագահները հորդորում են կողմերին ցուցաբերել զսպվածություն ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային իրենց հայտարարություններում: Ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են գնահատվել միմիայն որպես խաղաղության գործընթացը խարխլելու փորձ», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարությունը: