Մատչելի հղումներ

Այսօր Հոլիվուդում սկսվում է Օսկարի մրցնակաբաշխությունը


Այսօր Հոլիվուդում սկսվում է Օսկարի մրցնակաբաշխությունը
Այսօր Հոլիվուդում սկսվում է Օսկարի մրցնակաբաշխությունը

Ամերիկայի կինոֆիլմերի ակադեմիան Կալիֆորնիայի Հոլիվուդ քաղաքում անց է կացնում Օսկարի ամենամյա մրցնակաբաշխությունը։
Լավագույն կինոնկարի համար հայտ է ներկայացրել 9 կինոֆիլմ։ Շատ անսովոր, սեւ-սպիտակ նկարահանված ՝՝Արտիստը՛՛ կինոնկարը այս կատեգորիայում գլխավոր հավակնորդն է։ Այն մի պատմություն է համր կինոյի ժամանակաշրջանի մի կինոաստղի պայքարի մասին։

Մյուս անսովոր կինոնկարը, որը հավակնում է այդ մրացանակին, ՝՝Հյուգո՛՛ ֆիլմն է, որն ունի տեսային գերազանց պատկերներ։ Բրիտանացի դերասան Սաչա Բարոն Քոհենը պատկերում է ֆրանսիական կինոյի առաջին դեմքերից մեկի կերպարը։ Հիշեցնեմ, որ այս դերասանը մեծ ճանաչում գտավ հատկապես ՝՝Բորաթ՛՛ կինոֆիլմում Բորաթի դերի կատարմամբ։

Այս կատեգորիայում մյուս հավակնորդներն են Ուուդի Ալենի նկարահանած՝՝Կեսգիշերը՝ Փարիզում՛՛, բեյզբոլ մարզաձեւի մասին պատմող ՝՝Խաղն անարդար հաղթելու արվեստը՛՛, եւ տասնամյակներ առաջ ԱՄՆ-ում սպիտակամորթների ընտանիքներում ծառայած սեւամորթ աղախինների մասին պատմող՝՝Օգնություն՛՛ ֆիլմերը։

Օսկարի 84-րդ մրցանակաբաշխությունն արդեն իններորդ անգամ վարելու է հայտնի դերասան Բիլլի Քրիսթալը։ Արարողությունն աշխարհի բոլոր հատվածներում կդիտեն հարյուր միլիոնավոր մարդիկ։

XS
SM
MD
LG