Օմանի սուլթանությունից ստացված հաղորդագրությունների համաձայն, առնվազն երկու մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի և քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով։
Ականատեսների պատմելով, երկրի մայրաքաղաք Մուսքաթից 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա գտնվող Սոհար քաղաքում ոստիկանության ուժերը կիրակի օրը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Սուլթան Քաբուսը շաբաթ օրը փոփոխություններ է կատարել երկրի կառավարությունում՝փորձելով թուլ չտալ արաբական աշխարհի այլ պետություններում անցկացվող բողոքի ցույցերի կրկնություն։