Մատչելի հղումներ

Օմանում շարունակվում են հակակառավարական ցույցերը


Օմանի հարյուրավոր բնակիչներ արդեն երրորդ օրն է շարունակում են հակակառավարական ցույցերը երկրի արդյունաբերական գլխավոր քաղաքում, որտեղ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև մեկ օր առաջ տեղի ունեցած բախումների արդյունքում կան մարդկային զոհեր։

Հակակառավարական ցուցարարները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սոհար քաղաքում երկուշաբթի օրը արգելափակել են ճանապարհները և կրակի մատնել քաղաքի հանրախանութներից մեկը։ Ակտիվիստները պահանջում են ավելացնել աշխատատեղերը, բարձրացնել աշխատավարձը և անցկացնել ժողովրդավարական բարեփոխումներ երկրում, որտեղ 1970 թվականից բացարձակ իշխանություն ունի Քաբուս բին Սադին սուլթանը։

Ցուցարարներից շատերն իրենց զայրույթն էին արտահայտել կիրակի օրը ոստիկանության կողմից մարդկանց վրա կրակ բացելու հանգամանքով, որի պատճառով զոհվել էր մեկ մարդ։

Քաբուս սուլթանն անցյալ մի քանի օրերի ընթացքում դիմել է մի քանի քայլի, որոնք, ենթադրաբար, կնպաստեն երկրի բնակչության խաղաղեցմանը։

Մասնավորապես, կիրակի օրը նա խոստացել է ստեղծել 50 հազար աշխատատեղ պետական հատվածում և գործազուրկների համար սահմանել նպաստ՝ ամսական 390 դոլարի չափով։

XS
SM
MD
LG