Մատչելի հղումներ

Օլիմպիական կրակի ջահը ժամանել է Միջազգային տիեզերակայան


Օլիմպիական կրակի ջահը տեղափոխվել է տիեզերք հինգշաբթի օրը Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկած՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Ճապոնիայից տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող «Սոյուզ-ՖԳ» հրթիռով

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի ջահը ժամանել է Միջազգային տիեզերակայան և սպասվում է, որ տիրեզերագնացները ջահը դուրս կբերեն բաց տիեզերք:

Օլիմպիական կրակի ջահը տեղափոխվել է տիեզերք հինգշաբթի օրը Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկած՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Ճապոնիայից տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող «Սոյուզ-ՖԳ» հրթիռով:

Սպասվում է, որ Միջազգային տիեզերակայանում գտնվող Ռուսաստանի երկու տիեզերագնացներն օլիմպիական կրակի ջահը շաբաթ օրն առաջին անգամ դուրս կբերեն բաց տիեզերք՝ երկուշաբթի օրը Երկիր վերադառնալուց առաջ:

Միջազգային տիեզերակայան տեղափոխված ջահը Երկիր վերադառնալուց հետո կշրջի Ռուսաստանով մեկ,իսկ գալիք տարվա փետրվարի 7-ին կվառի Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը:
XS
SM
MD
LG