2Օ12 թվականին Լոնդոնում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կրակը Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի տարածքում կատարելու է 7Օ-օրյա պտույտ։
Կրակը Հունաստանից Մեծ Բրիտանիա հասավ ուրբաթ օրը՝ իշխանուհի Էննի ուղեկցությամբ։
Անգլիայի Քալդրոզի Թագավորական ռազմաօդային կայանում ջահը վառեց ֆուտբոլային աստղ Դեյվիդ Բեքհեմը։
Ջահն 13 կիլոմետրանոց ուղեւորությունը սկսեց շաբաթ օրը, Անգլիայի արեւմտյան մի բնակավայրից։
Այս ընթացքում ջահը իրար է փոխանցելու 8ՕՕՕ մարզիկ, մինչեւ այն կհասնի Օլիմպիական մարզադաշտ՝ հուլիսի 27-ին անցկացվելիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։