Մատչելի հղումներ

Աշխարհի ամենատարեց մարդը Վրաստանի քաղաքացի է


Վրաստանի իշխանությունների համաձայն, երկրի լեռնային գյուղերից մեկում բնակվող մի կին այսօր 130 տարեկան է դառնում: Տեղեկատվության հաստատվելու պարագայում, Անթիսա Խվիչավան կհամարվի աշխարհի ամենատարեց մարդը:

Վրաստանի արդարադատության նախարարությունում առկա փաստաթղթերը վկայում են, որ մեկ և քառորդ դարից ավելի տարիք ունեցող կինը ծնվել է 1880 թվականի հուլիսի 8-ին:

Երկրում գործող «Ռուսթավի 2» մասնավոր հեռուստաընկերության փոխանցմամբ, կնոջ 130-րդ տարեդարձը նշելու կապակցությամբ, նրա բնակավայրում` Սաչինո գյուղում, տոնակատարություններ են ացկացվելու:

Ի դեպ, մինչ այս, աշխարհի ամենատարեց քաղաքացին էր համարվում 114-ամյա ֆրանսուհի Յուգեն Բլանշարը:

XS
SM
MD
LG