Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը տեղում է գնահատելու նավթի արտանետումները դադարեցնելու աշխատանքները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնելու է Լուիզիանա՝ տեղում գնահատելու երկրի պատմության մեջ նավթի ամենամեծ արտանետման առաջն առնելու գործում Բրիթիշ Փեթրոլիում ընկերության իրականացրած ջանքերը։

Ընկերության ղեկավարները տեղեկացնում են, որ շարունակվում են պայթած խողովակից նավթի արտանետումը կանգնեցնելու համար այստեղ մեծ ճնշման տակ ցեխաջուր մղելու աշխատանքները։

Ընկերության գործադիր տնօրեն Թոնի Հաուըրդն ասել է, որ հորի մեջ են մղվում նաեւ ռետինե եւ այլ նյութեր։ Այս գործողությունը ստացել է ՝՝աղբ կրակող՛՛ անվանումը։
Անհրաժեշտ է եւս 48 ժամ՝ հաստատապես պարզելու համար նավթի հոսքը դադարել է, թե ոչ։ Դադարելու դեպքում, հորը վերջնականապես փակելու համար, այստեղ կմղվի մեծ ծավալով ցեմենտ։


Արտանետումը դադարեցնելու համար մինչ այժմ ծախսվել է 93Օ միլիոն դոլար։
Նախագահ Օբաման ասել է, թե ինքն իր վրա է կրում նավթահորը փակելու ու մաքրման աշխատանքներն իրականացնելու պատասխանատվությունը։ Նա նշել է նաեւ, որ Բրիթիշ Փեթրոլիումի բոլոր գործողություններն իրականացվում են դաշնային կառավարության հրահանգների ներքո։

Ապրիլի 2Օ-ին Մեքսիկայի ծովածոցում գտնվող նավթահորում տեղի ունեցած պայթյունից հետո նախագահը վեց ամսով երկարաձգել է ստորջրյա նոր նավթահանքեր մշակելու ծրագրերը։

XS
SM
MD
LG