Մատչելի հղումներ

Նավթի 450.000 տակառի արտահոսք


2010-ի ապրիլի 20-ից ի վեր ծովային այս աղետի արդյունքում ավելի քան 450.000 տակառ նավթի արտահոսք է գրանցվել:

Մեքսիկական ծովածոցում արդեն մեկ ամսից ավելի շարունակվող նավթի արտահոսքն իր ծավալներով ամենամեծն է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում:

Ամերիկացի երկրաբանների կողմից անցկացված հետազոտությունները վկայում են, որ 2010-ի ապրիլի 20-ից ի վեր ծովային այս աղետի արդյունքում ավելի քան 450.000 տակառ նավթի արտահոսք է գրանցվել:

Մինչ այս, առավել մեծ քանակներով նավթի արտահոսք էր տեղի ունեցել 1989-ին Ալյասկայի ափամերձ հատվածում` հասնելով մինչև 260.000 տակառի:

1989-ի վթարի արդյունքում ծովափնյա հատվածի հարյուրավոր կիլոմետրեր նավթով էր լցվել, ինչի արդյուքնում հազարավոր թռչուններ, ձկներ և ծովային այլ կենդանիներ էին ոչնչացել:

XS
SM
MD
LG