Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանդիպել է նավթահորի պայթյունի հետեւանքով զոհվածների ազգականների հետ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է Լուիզիանա նահանգի ափերի մոտ գտնվող նավթահորի պայթյունի հետեւանքով զոհված 11 անձանց ազգականների հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է Լուիզիանա նահանգի ափերի մոտ գտնվող նավթահորի պայթյունի հետեւանքով զոհված 11 անձանց ազգականների հետ եւ իր ցավակցությունը հայտնել նրանց։

Նախագահը նրանց հարցումներ է ուղղել ափամերձ նավթահորերի անվտանգության ն առնչվող խնդիրների եւ դրանց կանխման համար նոր օրենքների անհրաժեշտության մասին։

Նավթի արտանետումների հարցը քննարկելու համար նա նաեւ հանդիպել է Կոնգրեսի երկու պալատների ղեկավարների հետ։ Միաժամանակ, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները շարունակում են լսումները նավթի արտանետումների պատճառած վնասների շուրջ։

Նավթահորի պայթյունից ի վեր անցել է 7 շաբաթ եւ նավթի արտանետումների կասեցման դժվարությունից բացի, արտանետումների տարածումը սպառնում է առափնյա շրջանների բնությանն ու կենդանական աշխարհին։

XS
SM
MD
LG